Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստանն ունի զբոսաշրջության ոլորտի զարգացման ներուժ

Հայաստանն ունի զբոսաշրջության ոլորտի զարգացման ներուժ
04.10.2016 | 10:10

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը նշել է, որ Հայաստանն ունի զբոսաշրջության ոլորտի զարգացման ներուժ և ընդգծել, որ մեր երկիրը միջազգային զբոսաշրջային շուկային կարող է առաջարկել բազմաբնույթ զբոսաշրջային արդյունք ու բարձրորակ ծառայություններ:

«Մեծապես կարևորում ենք ներգնա զբոսաշրջության զարգացումը և պետք է համապատասխան միջոցառումներ նախաձեռնենք զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ, որ Հայաստանն ու նրա պատմամշակութային հարուստ ժառանգությունն ավելի ճանաչելի լինեն աշխարհին: Մենք բաց ենք համագործակցության հարցում և պատրաստ քայլեր ձեռնարկելու՝ ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության նպատակն է մեծացնել զբոսաշրջության ներդրումն ազգային եկամտի ավելացման և տարածքային համաչափ զարգացման գործում:
Նշելով, որ զբոսաշրջության բնագավառը կառավարության գերակա ուղղություններից մեկն է՝ Կարեն Կարապետյանն ավելացրել է, որ գործադիրը նախաձեռնել է կառուցվածքային փոփոխություններ, որոնց արդյունքում կստեղծվի զբոսաշրջության ոլորտի զարգացմամբ զբաղվող առանձին կոմիտե: Վարչապետն անհրաժեշտ է համարել կոմիտեի համագործակցությունը զբոսաշրջության ոլորտի միջազգային կազմակերպությունների հետ և նշել, որ այդ հարցում ակնկալում է նաև ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության օժանդակությունը:
Թալեբ Ռիֆային պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ կառավարությանն ինչպես այդ հարցում, այնպես էլ ոլորտի մասնագետների վերապատրաստման, խորհրդատվական ծառայությունների մատուցման գործում: Ոլորտին նոր թափ հաղորդելու գործում Թալեբ Ռիֆային հատկանշել է նաև պետություն-մասնավոր հատված սերտ համագործակցությունն ու տարածաշրջանային համագործակցության խորացումը:

Դիտվել է՝ 1383

Մեկնաբանություններ